Հոկտեմբերի 21-25

Հոկտեմբերի 21-25
Կրթահամալիր-30 տոնին ընդառաջ՝ նախագծային աշխատանքներ:
Գործնական
Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
(Իրադարձություններով) աոավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի (անվան) հետ: Այդ ֆրանսիացին (արկածներով) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով (ծաոայությունը) թողեց՝ ռազմական (կարգապահության) հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն (տարեկանում) Ֆրանսիայի (ակադեմիայի) քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան (Պերում) ենք հանդիպում, որտեղ աստղագիտական (չափումներով) Երկրի սեղմվածությունը (որոշելու) նպատակ ուներ: Այդ (աշխատանքներն) (ավարտելուց) հետո պիտի իր (գործը) դառ­նար, սակայն, փոխանակ (ընկերների) հետ նավ (նստելռ), Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա (մայրցամաք), որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր (եվրոպացիների) կողմից:
Կուսական անտառի լիանաների (հյուսվածքներից) խճողված թավուտները (կացիններով) կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովիտ): Այնտեղ ճամփորդները (լաստանավով) հյուսեցին և (ջրապտույտներով ու  ջրվեժներով) հարուստ Ամազոնկա (գետը) շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  (լաստանավի) վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ (հանդերձանքը): Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտում) ներքև էր սուրում վայրի  (կիրճերը): Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածությունում), միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր (ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների): Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ (փոխելու):
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները (թերահավատության) աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու (օրը) չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Նախագիծ՝
Խորխե Բուկայ
Ժամանակակից գրող, արգենտինացի հոգեբան, հոգեբանական գրքերի հեղինակ։
Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են բժիշկ Բուկայի գրքերը։

Խորխե Բուկայի ստեղծագործությունները աչքի են ընկնում գրավիչ սյուժեով, հումորով և իմաստությամբ։ Դրանք ուղղակի հասարակ գրքեր չեն, դրանք իսկական վեպեր են, որոնց հիմքում հյուսված են պատմություններ, հեքիաթներ, առակներ։ Բուկայի գրքերը լավատեսություն են ներշնչում և օգնում են ապրել, սիրել և հասկանալ ինքդ քեզ։ Այնպիսի թեմա չկա, որ Բուկայի գրքերում չհանդիպի՝ դեպրեսսիա, նյութական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ, սիրո բացակայություն, ընտանիքից կախվածություն…
Ինչպես շեշտում են քննադատները. «Այս իմաստուն և լավատես մարդը անխոս տիրապետում է դժվարի մասին հեշտ գրելու կարողությանը։ Նրա գրքերը կարդալը նույնն է, ինչ այցելել հոգեբանին»։

«Չեմ կարողացլ, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» պատմվածքը։
«Երեխանեը մենակ էին»
Կարդացեք, վերլուծեք պատմվածքները։