Բեռլին

Բեռլինի կոնգրես, 1878 թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։Մկրտիչ Խրիմյանը մասնակցում է Բեռլինի կոնգրեսին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։

Սիրիա

Սիրիայի ժողովուրդը շատ բարեհմբույր է, ամեն մարդ կարողանում է անել ամեն ինչ: Սիրիայում տղամարդիկ չեն սիրում, որ ամուսնությունից հետո իրենց կանայք աշխատեն, այլ ուզում են իրենք ապահովել ընտանիքին ամեն ինչով: Սիրիայում յուրաքանչյուր ամուսնացած կին իրեն զգում է ինչպես թագուհի: Սիրիայի քրիստոնյաները խիստ տարբերվում են իսլամն ընդունածներից: Բավականին հարուստ է սիրիական խոհանոցը: Արաբները և սիրիահայերը շատ են սիրում, երբ ուտեստի մեջ շատ են համեմունքները: Եկեք համեմատենք սիրիական խոհանոցը, մշակույթը և ժողովրդին, հայկական խոհանոցի, մշկույթի ու ժողովրդի հետ: Հայ ժողովուրդը փոքր-ինչ կոպիտ է: Հայկական խոհանոցը նույնպես շատ բազմազան է,սակայն նրանք շատ չեն օգտագործում համեմունք, քանի որ չեն սիրում սոխ և սխտոր: